Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը կարող է անձամբ մասնակից լինել օգտատերերի անձնական տվյալների հետ կապված ընկերության խնդիրներին: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ սոցցանցը պետք է անձնական տվյալների գաղտնիությունն ապահովեր 2012-ից։
Նշվում է, որ ընկերության ղեկավարության էլեկտրոնային նամակագրությունը վկայում է այն մասին, որ Facebook-ի թոփ-մենեջերները և Ցուկերբերգը որոշել են դա չանել։
Բացի այդ, նամակագրության համաձայն՝ Facebook-ի ղեկավարությունը տվյալների գաղտնիությունն «առաջնահերթ խնդիր» չի համարել։