Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ ներում է շնորհել ավելի քան 30 բանտարկյալի: Սակայն Վրաստանի նախագահը հրաժարվել է համաներման արժանացնել արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեին: Վերջինս պատժվում է կրում Վրաստանի պատրիարք Իլիա 2-ի դեմ իրականացված մահափորձի մեղադրանքով: Այդ մասին տեղեկացրել է արքեպիսկոպոսի եղբայր Թոռնիկե Մամալաձեն:
«Նախագահն այսօր ներում է շնորհել 34 մարդու: Եթե իմ եղբորը ներում շնորհեին, նրանք կտեղեկացնեին այդ մասին ինձ: Կկանչեին և կասեին` վերցրեք ձեր հաշմանդամ եղբորը: Նրանք չեն զանգել: Սա պատրիարքարանի, նախագահի ու իշխանությունների համատեղ որոշումն է: Նրանք պատասխան կտան: Սեպտեմբերից նրանք բողոքի ակցիաներ կստանան: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես հոգնել եմ, սխալվում են»,- հայտարարել է Թոռնիկե Մամալաձեն:
Արքեպիսկոպոս Գեորգի Մամալաձեն գտնվում է «Գլդանի» քրեակատարողական հիմնարկի հիվանդանոցում: