fbpx
Աշխարհ

Զուրաբիշվիլին կարծում է, որ Սաակաշվիլին կարող էր դառնալ Վրաստանի կարևորագույն դեմքը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարևորագույն դեմքը: Զուրաբիշվիլին նրա դերը գնահատել է որպես «կարևոր», բայց, իր խոսքով, Սաակաշվիլին իշխանությունից կորցրեց գլուխը և թույլ տվեց բազմաթիվ «վիթխարի սխալներ»։

«Սաակաշվիլին սկսեց բարենորոգումներ, որոնք շարունակվում են մինչ օրս, և այդ տեսանկյունից նա կարևոր դեր է կատարել: Նա կարող էր դառնալ 21-րդ դարի Վրաստանի կարևորագույն դեմքը, կամ, հնարավոր է՝ ոչ միայն մեկ դարի։ Սակայն, իշխանությունից կորցեց գլուխը և դարձավ անձնիշխանական, ինչի հետևանքով բարենորոգումները այլ լույսի ներքո երևացին: Եվ, բնականաբար, նրա վիթխարի սխալներից մեկն այն էր, որ նա գլուխ չհանեց ռուսական սադրանքներից 2008 թվականի պատերազմի ժամանակ: Այդպես, «սառեցված» հակամարտությունը վերածվեց տարածքների անմիջական բռնազավթման»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ