Հզոր դիմակայություն է լինելու։ Այս մասին հայտնել է Մադրիդի «Ռեալ»-ի սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն՝ մեկնաբանելով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը։ Լիգայի այս փուլում «արքայական» ակումբի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։
«Սա հզոր դիմակայություն է լինելու ու զվարճալի խաղ չեզոք երկրպագուների համար։ Մենք մոտենալու ենք այս խաղին էնտուզիազմով ու մեծ հավատով մեր խաղացողների նկատմամբ»,-նշել է նա։
Բուտրագենիոյի խոսքով՝ «Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ կազմ ունի, ինչպես և իրենք։
«Վերջին տարիներին նրանք մեծ գումարներ են ներդրել, բայց մենք Մադրիդի «Ռեալն» ենք ենք և պատրաստ ենք առերեսվել նրանց»,-ասել է Բուտրագենիոն։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 26-ին Մադրիդում, իսկ պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին Մանչեսթերում։