fbpx
Սպորտ

US Open. Զվերևն ու Տիմը կվիճարկեն չեմպիոնի կոչումը

ԱՄՆ-ում եզրագծին է մոտենում տեղի բաց առաջնության կամ, ինչպես ավելի հայտնի է, US Open-ը։

Հայտնի են դարձել տղամարդկանց մենախաղի եզրափակչի մասնակիցները։

Կիսաեզրափակիչ խաղերում միմյան հետ մրցել են Պաբլո Կարյերո-Բուստան ու Ալեքսանդր Զվերևը և Դոմինիկ Տիմն ու Դանիլ Մեդվեդևը։

Առաջին զույգի հաղթողը որոշվել է բավականին դրամատիկ պայքարում։ Զվերևը՝ պարտվելով առաջին 2 սեթերում (3-6, 2-6), կարողացավ հաջորդող սեթերում հաղթանակներ տոնել (6-3, 6-4, 6-3) ու նվաճել եզրափակչի ուղեգիր։ Իսկ 2-րդ զույգում հաղթողը որոշվեց ընդամենը 3 սեթերում․ Տիմին հաջողվեց վստահ հաղթանակ տոնել, ու այդպիսով՝ դառնալ եզրափակչի 2-րդ մասնակիցը։

Զվերև-Տիմ եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ