Սպորտ

Զվերևը պատմել է, թե ինչպես է մտերմացել Ցիցիպասի հետ. ATP TV

Ալեքսանդր Զվերևը Պեկինի մրցաշարի կիսաեզրափակչում հանդիպելու է հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ։ Սաշան պատմել է, թե ինչ հարաբերություններ ունի Ստեֆանոսի հետ ու նշել է, որ նրանք մտերմացել են Laver Cup-ի ժամանակ։

«Շատ հետաքրքիր խաղ է լինելու Ստեֆանոսի հետ։ Երկրպագուները անհամբերությամբ են սպասում այդ խաղին։ Ես՝ նույնպես։

Նա իմ թիմակիցն էր Լեյվերի գավաթում։ Մենք մտերմացել ենք այդ ընթացքում ու իրար լավ ենք հասկանում։ Հուսով եմ՝ ֆանտաստիկ հանդիպում կլինի»,-ասել է Զվերևը քառորդ եզրափակչում Սեմ Քուերիին հաղթելուց հետո ATP TV-ի հետ զրույցում։

Եզրափակչի մյուս ուղեգրի համար պայքարելու են Կարեն Խաչանովը և Դոմինիկ Տիմը։ Հանդիպումները կկայանան շաբաթ օրը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ