Մոնտենեգրոյի մայրաքաղաք Պոդգորիցայում՝ «Նյու Յորք» ռեստորանի մոտ (քաղաքի վարչական կենտրոնից 3 կմ հեռավորության վրա) լույս երկուշաբթի ուժգին պայթյուն է, որոտացել, հայտնում է Vijesti-ն:
Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Ռեստորանի շենքում պայթյունի ալիքից ապակիները կոտրվել են:
Տեղում աշխատում են իրավապահները: Միջադեպի հետաքննություն է կատարվում:
Գրում է aysor.am-ը։
