Թուրքիան և Ադրբեջանը դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևն այսօր հեռախոսային խոսակցություն են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են դադարեցնել տրանսպորտային հաղորդակցությունը երկու երկրների միջև` կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով:

Էրդողանի վարչակազմից հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է․

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային այլ հարցեր: Ինչպես նաև որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնեմ ավիահաղորդակցությունն ու ցամաքային հաղորդակցությունը, բացառությամբ բեռնափոխադրումների»։

Իր հերթին, Ալիևի վարչակազմից հայտնել են, որ «երկու երկրների նախագահները պայմանավորվել են ժամանակավորապես` մարտի 15-ից` ժ. 00:00-ից կասեցնել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների երկկողմ ուղևորությունները` ցամաքային և օդային ճանապարհով»:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

Ամենաթարմ