Սուդանում չդադարող ցույցերի հետևանքով վերջին երկու օրվա ընթացքում մահացել է առնվազն 16 մարդ:
Սուդանում 2018 թվականի դեկտեմբերից մինչ օրս շարունակվում են բողոքի ակցիաները: Անկարգություններ սկսվել են այն բանից հետո, երբ երկրում բարձրացել են հացի ու մյուս ապրանքների գները:
Երկրի մի շարք քաղաքներում հայտարարված է արտակարգ դրության ռեժիմ:
