Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում ցավալի լուր է հայտնել։
Նա գրել է, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մահացել է 1 ամսեկան երեխա, ով վարակված էր կորոնավիրուսով։
Երեխայի մոտ կենսաբանական մահը գրանցվել է այսօր առավոտյան։
Դանիելյանը գրել է, որ երեխան հիվանդանոց է ընդունվել հոկտեմբերի 19-ին, իսկ հոկտեմբերի 26-ին միացվել էր արհեստական շնչառության սարքին։

