fbpx
Առողջապահություն

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել

Հուլիսի 28-ին Արցախի Հանրապետությունում կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։

Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Ըստ աղբյուրի՝ Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10269 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Նշվում է նաև, որ Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է COVID-19-ի 2 944 դեպք: Կատարվել է 28 221 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ