Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացրել է, որ Երևանը միանում է համաշխարհային բնապահպանական միջոցառմանը։
- Երևանում որևէ ինքնակամ կառույց այլևս չի օրինականացվելու. քաղաքապետ
- Եթե ձյունը 4-5 օր էլ շարունակվի, աղի ու ավազի պաշարները չեն բավարարի․ Մանուկյան
«Հարգելի համաքաղաքացիներ,
կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում մարտի 26-ին՝ ժամը 20:30-ից 21:30-ը, կանջատվի Երևանի հիմնական փողոցների և շենքերի արտաքին լուսավորությունը:
Հայաստանում միջոցառումներն անցկացվում են Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ, որին կարող են միանալ բոլոր ցանկացողները», – ասված է քաղաքապետարանի տարածած հայտարարության մեջ:
