Ինչպես հայտնել էինք օրեր առաջ, թալանել են «Մանչեսթեր Յունայթեդի» աստղերից Պոլ Պոգբայի տունը, երբ վերջինս խաղում էր Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ։ Այս մասին Պոգբան իմացել է խաղից հետո։
Ֆուտբոլիստը պատմել է, թե ինչ են գողացել հանցագործները։ Նրա խոսքերը փոխանցում է Mirror-ը։
Պոգբան նշել է, որ գողացել են տան չհրկիզվող պահարանը, որի ներսում եղել են իր մոր զարդերն ու աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Սակայն, նրա խոսքով, իրեն առավել անհանգստացրել է այն հանգամանքը, որ թալանի պահին իր 2 երեխաները եղել են տանը՝ դայակի հետ միասին։ Դայակն իմացել է գողերի տուն մտնելու մասին ու երեխաների հետ փակվել է սենյակում։ Նա զանգահարել է Պոգբայի կնոջն ու տան անվտանգության աշխատակիցներին։
Պոգբան ընդգծել է, որ ամենակարևորն այն է, որ իր երեխաների հետ ամեն ինչ կարգին է։


