Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերի 3-ին գրություն էր ուղարկել Ոստիկանություն այն մասին, որ օգտատերերից մեկը սոցցանցով առաջարկում է 10 հազար դոլար գումար նրան, ով կվնասի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանները պարզել են, թե ով է այդ օգտատերը ու սեպտեմբերի 8-ին նա ներկայացվել է Ոստիկանություն։
Նշվում է, որ նա տվել է խոստովանական բացատրություն։
Ոստիկանությունը այժմ պարզում է դեպքի հանգամանքները։ Նախապատրաստվում են նյութեր։