«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ակումբի կազմում 100-րդ գոլն է խփել: Ֆուտբոլիստը խաղից հետո կիսվել է իր հույզերով:
Նա նշել է, որ թիմում 100 գոլի հասնելը միշտ էլ առանձնահատուկ զգացողություն է:
«Ես հպարտ եմ, ուրախ եմ օգնել «Յուվեին» և ուրախ եմ նաև Դիբալայի համար, ով նույնպես խփեց 100-րդ գոլը: Շնորհավորում եմ, Պաուլո:
Բայց մենք պետք է կենտրոնանանք և պայքարենք Ա Սերիայի մնացած միավորների համար: Դեռ շատ բան կա դրված նժարին, և մենք կշարունակենք պայքարել մեր մյուս նպատակներին հասնելու համար: Առաջ!», -գրել է ֆուտբոլիստը Instagram- ում: