fbpx
Առողջապահություն

1054 նոր դեպք, 889 ապաքինված ու 37 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 284 237 դեպք, որոնցից 255 821-ն` առողջացած, 5842-ը` մահվան ելքով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 12 933 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1054 նոր դեպք: Ունենք 889 առողջացած, 37 մահվան դեպք:

Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1235 է:

ԱՆ-ից հայտնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 21 339 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 910 201 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ