Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ:
Այս մասին տեղեկանում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 12 835 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է քովիդի 1071 նոր դեպք, ապաքինվել են ևս 1641-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահացել է 51 մարդ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1299 է: Ընդհանուր կատարվել է 2 110 256 թեստավորում: