fbpx
Սպորտ

11-ամյա տղային հաջողվել է ֆուտբոլ խաղալ Մեսսիի հետ | sport.ru

Իսպանիայի նոր ֆուտբոլային սեզոնին ընդառաջ կատալոնական Բարսելոնայի առաջատար աստղ Լեոնել Մեսսին ուղևորվել է Կարիբյան կղզիներ, որտեղ ֆուտբոլ է խաղացել լողափում հանգստացող երեխաների հետ։

Հաջողակների թվում էր, որ բախտ է վիճակվել խաղալ լեգենդար ֆուտբոլիստի հետ, տասնմեկամյա Մակկենզի Օ’Նեյլը Անգլիայից, ով հանդիպել է գերաստղին։

«Մեսսին իր ընտանիքի հետ լողափում էր։ Ես մենակ էի և գնդակով խաղում էի մի քանի քայլ այն վայրից, որտեղ նրանք էին։

Մոտ 45 րոպե ֆուտբոլ ենք խաղացել Տյագոյի՝ Մեսսիի 6-ամյա տղայի, և Լեոնել Մեսիի հետ։ Տյագոն ֆանտաստիկ խողացող է իր տարիքում և չէր քաշվում խաղալուց։ Մեսսիի հետ խաղալն աներևակայելի զգացողություն էր։

Մեսսիի կինը թարգմանում էր, որովհետև նա լավ է խոսում անգլերեն։ Հետո ես լողացել եմ Մեսսիի հետ ծովում։ Մենք դուրս եկանք փոքրիկ նավակով և երկար ժամանակ լողում էինք։ Նա ինձ ուսերի վրա բարձրացնում էր։

Մեսսին տալի՞ս էր խորհուրդներ ֆուտբոլի հետ կապված։ Ո՛չ, որովհետև նա չի խոսում անգլերեն։ Չնայած, ուղղակի տեսնելը, թե ինչքան փորձառու է նա, արդեն ինձ համար գերազանց խորհուրդ էր։

Լեոյի հետ խաղալը շատ զվարճալի է։ Նա իրեն դրսևորում էր, ինչպես սովորական հայրիկ։ Ես նաև հասկացա, որ Մեսսին շատ դուր էր գալիս տեսնել, թե ինչպես է իր որդին խաղում այլ երեխաների հետ»,- պատմում է Օ’Նեյլը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ