ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն Facebook-ի իր էջում գրառումն է արել․
«Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է բավարար, թոքաբորբ չունի։
Առողջություն եմ ցանկանում նրան։
Այս օրերին բուժաշխատողներն աշխատում են գերծանրաբեռնված` հաճախ հայտնվելով ռիսկային իրավիճակներում: Նրանք համարվում են վարակվելու ամենախոցելի խմբերից մեկը։
Խնդրում ենք հարգել նրանց աշխատանքը և մնալ տանը»։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1173507576168839?__xts__[0]=68.ARDFWpj8BsnWBp28wpVEdQYOTxl4_ogSVGT2X6nqd68TnEkjnyIDLTOS2l8HymQjFBgzM7mDDpFLiNtIUa1EC1h7mM4KNpJlvy3GYh9JggNMUvwl9m4Zpqc4lDiK0iOkI0JFKUBmwxz9HmvXZ2yb80j-ssqvDB6TPr0PIQcaEwU–nCXORPpEH37lUwIa0foND1QbJ0URa-M4kbcS2TFHKhqFpUERent4BcBIVOpCYYBsJ2ji973Ua_4deRHkdjgpTGcz0pz6Vll1x4Jslr6NBCcIrSsLNZQlRc-oEOVEjVFn_xVukzPzhb7TUzH6vXifnFEMhJuQT9XuzBwanHK5A&__tn__=-R
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
