fbpx
Առողջապահություն

118 նոր դեպք, 328 ապաքինված ու 3 մահ․ կորոնավիրուսը Հայաստանում

Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 344379 դեպք, որոնցից 330311 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4628 պացիենտ:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ երեկ կատարվել է 7084 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 118 նոր դեպք։ Մեկ օրում ապաքինվել են ևս 328 պացիենտներ, գրանցվել է 3 մահ։

Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7942 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1496 է: Մինչ այս կատարվել է 2530000 թեստավորում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ