Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսի 283 183 դեպք, որոնցից 254 932-ն` առողջացած, 5805-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 11 204 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1192 նոր դեպք: Ունենք 996 առողջացած, 27 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուս, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1234 է:
ԱՆ-ից տեղեկացնում են, որ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 21 212 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 897 268 թեստավորում:
