fbpx
Սպորտ

ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստների փոխանակում առաջարկել Բարսային

Ֆրանսիական ՊՍԺ-ն մտադիր է ֆուտբոլիստների փոխանակություն առաջարկել կատալոնական «Բարսելոնային»։

Այս մասին հայտնում է Elcaso-ն։

Նշվում է, որ փարիզյան ակումբը ցանկանում է ձեռք բերել վերջերս «Բարսա» տեղափոխված Սերխիո Ագուերոյին, ով լավ հարաբերությունների մեջ է Լիոնել Մեսսիի հետ։ ՊՍԺ-ն Ագուերոյի փոխարեն պատրաստ է առաջարկել Մաուրո Իկարդիին։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը համաձայն չէ նման առաջարկի հետ։

Նշենք, որ Ագուերոն արդեն խոստովանել է, որ «Բարսա» տեղափոխության հիմնական մոտիվացիան՝ Մեսսիի հետ նույն ակումբում խաղալն է եղել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ