Ավարտվել է Մոսկվա Օփեն խոշոր միջազգային շախմատային փառատոնը, որի շրջանակներում անցկացվել է 15-ից ավել մրցաշար:
Ընդհանուր առմամբ մրցաշարերին մասնակցել է շուրջ 2000 շախմատիստ:
Փառատոնի A, B և C մրցաշարերի մասնակիցների թվում են եղել նաև Հայաստանի 17 պատվիրակ: C մրցաշարում հաջող է հանդես եկել պատանի 12-ամյա շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և գրավել է 5-րդ հորիզոնականը:
Փիլիպոսյանը նաև շուրջ 100 կետով բարելավել է իր անհատական վարկանիշը: Նույնքան միավոր վաստակած Արթուր Ղարագյոզյանը գրավել է 9-րդ տեղը:
A մրցաշարի հաղթող է դարձել Բորիս Սավչենկոն, ով վաստակել է 7.5 միավոր: Հայաստանի ներկայացուցիչներից Հովիկ Հայրապետյանը հաղթողին զիջել է 1 միավորով և կիսել 8-19-րդ հորիզոնականները:
B մրցաշարի հաղթող է դարձել 8 միավոր վաստակած Անաստասիա Բոդնարուկը:Մեր ներկայացուցիչներից Սուսաննա Գաբոյանը վաստակել է 5.5, իսկ Աստղիկ Հակոբյանը՝ 3 միավոր:
Հաղորդում է armsport.am-ը։
