Նադալը հրաժարվել է մեկնաբանել իր ամուսնության մասին շշուկները

Հրապարակող՝

Rafael-Nadal-girlfriend-Mubadala-tennis-2018-star-discussed-family-plans-with-Xisca-Perello-1064217

Ամենադիտվածներ

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը գոհ չէ այն բանից հետո, որ ԶԼՄ-ներում տեղեկություն է տարածվել իր ամուսնության մասին:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր,2019 թվականի աշնանը նա պատրաստվում է ամուսնանալ իր ընկերուհու` Խիսկա Պերելյոյի հետ:

«Ցանկանում եք ինձ հարցնել հարսանիքի մասին, այնպես չէ՞:

Ես հասկանում եմ, որ դուք պարզապես կատարում եք ձեր աշխատանքը, բայց ես ոչինչ չեմ ասի:

Այս իրավիճակն անհանգստացնում է ինձ: Ես երբեք չեմ հայտարարել իմ ամուսնության մասին և մտադիր չէ դա անել հիմա»,- Նադալի խոսքերն է փոխանցում Diario Mallorca-ն:

Իսպանիայի ամենահայտնի մարզիկներից մեկի ամուսնության մասին հայտնի էր դարձել Hola-ին: Հաղորդվում էր, որ զույգի հարսանյաց արարողությունը կայանալու է 2019 թվականի աշնանը, Նադալի ծննդավայրում՝ Մալյորկայում: Աղբյուրը գրում էր, որ 32-ամյա Նադալը և 30-ամյա Խիսկան նշանադրվել են դեռևս անցյալ տարի, Հռոմում:

Հաղորդում է armsport.am-ը։

Ամենաթարմ