12 հազարից ավել դերասան է դիմել՝ հայկական արտադրության սերիալում նկարահանվելու համար

Ամենադիտվածներ

Հայկական արտադրության Musk Factor կատակերգական սերիալը, որի նկարահանումները սկսելու են 2022 թվականի ապրիլից, Backstage հարթակում դերասանների քասթինգ է հայտարարել։

Հայտարարության հայտնվելուց հետո ընդամենը մի քանի ժամվա ընթացքում 12 հազարից ավել դերասան դիմել է սերիալում նկարահանվելու համար։ Ընդ որում՝ դերասանները աշխարհի տարբեր հատվածներից են։

Այսպիսի մեծ հետաքրքրության հաշվին Musk Factor-ի քասթինգը հայտնվել է կայքի թոփերի բաժնում։

Այս սերիալը բաղկացած է լինելու 10 մասից։ Այն պատմելու է 4 ընկերոջ մասին, որոնք իրագործում են իրենց ֆանտաստիկ գաղափարը՝ ստեղծել մարդկանց թվային կլոններ ու դրանք տեղադրել թվային հարթակում։ Որից հետո նրանք հիմնում են նաև սոցիալական ցանց, որտեղ մարդիկ կարող են շփվել ստեղծված վիրտուալ կլոնների հետ։ Դեպքերը զարգանում են մոտ ապագայում՝ 2028 թվականին։

Ամենաթարմ