Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը

Հրապարակող՝

Ինչո՞ւ դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը

Ամենադիտվածներ

Ազգային ժողովում կայացած ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատասխանեց հարցին, թե ինչու դեռևս չի ստեղծվել 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ իրենք հապաղում են, որպեսզի հանձնաժողովում ընդգրկված 4 ընդդիմադիր պատգամավորներից Արթուր Ղազինյանը ներկայացնի թույլտվության համար համապատասխան փաստաթղթերը, որով նա կկարողանա օգտվել փակ ռեժիմներից և գաղտնի փաստաթղթերից։

Քոչարյանը նշեց, որ իրենք կկատարեն իրենց խոստումը։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հենց իշխող կուսակցությունն է շահագրգռված պատերազմի դրվագների բացահայտմամբ։

Իշխանական մյուս պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ առաջինը ՀՀ վարչապետն է ասել՝ պատերազմի քննիչ հանձնաժողով ստեղծելու կարևորության մասին։

Ամենաթարմ