Երեկ՝ նոյեմբերի 4-ին, աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ Ինֆեկցիոն ազգային կենտրոն է ընդունվել 15 քաղաքացի։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Facebook-ի էջից։
Նշվում է, որ թունավորված բոլոր քաղաքացիները սնվել են «Տաշիր պիցա» հանրային սննդի կետում։ Նրանցից 13-ը սնվել են Հյուսիսային պողոտայի մասնաճյուղում, իսկ 2-ը՝ Խանջյան փողոցի մասնաճյուղում։
Ըստ աղբյուրի՝ թունավորվածներից 2-ը երեխաներ են՝ 10 ու 13 տարեկան։
Բոլոր թունավորվածների վիճակը միջին ծանրության է։
ՍԱՏՄ տեսուչներն արդեն սկսել են իրականացնել վերահսկողական միջոցառումներ նշված հանրային սննդի կետերում։
Նշվում է նաև, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։