15 նոր տրոլեյբուսներն արդեն Երևանում են

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Սարգիս Բեջանյանը հայտարարել է նոր տրոլեյբուսների՝ Երևանում գտնվելու մասին:

«15 տրոլեյբուսների ամբողջ խմբաքանակն արդեն Երևանում է»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Բեջանյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 15 տրոլեյբուսները շուտով կլինեն մայրաքաղաքում: Եվս 15 տրոլեյբուս ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ:

Ամենաթարմ