Հայաստանի Հանրապետությունում դեկտեմբերի 18-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի ընդհանուր 343506 դեպք, որոնցից 328050 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 6072 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ երեկ Հայաստանում կատարվել է 6549 թեստավորում, որից արձանագրվել է քովիդի 156 նոր դեպք։ մեկ օրում ապաքինվել են ևս 511 հիվանդներ, գրանցվել է 8 մահ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1489 է: Մինչ այս կատարվել է 2485938 թեստավորում: