Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ:
Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 16578 թեստավորում, որի արդյունքում արձանագրվել է քովիդի 1587 նոր դեպք, ապաքինվել են ևս 1586-ը։ Մեկ օրում հիվանդությունից մահացել է 44 պացիենտ։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1295 է: Ընդհանուր կատարվել է 2 097 421 թեստավորում: