Հայաստանի Հանրապետությունում հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 276 666 դեպք, որոնցից 251 330-ն` առողջացած, 5675-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է քովիդի 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ այս պահին փաստացի բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում: