fbpx
Սպորտ

17-ամյա դարպասապահը մահացել է 11 մետրանոց հարվածը հետ մղելուց հետո

Արգենտինական «Յունիոն դե Գոլոնդրինի» 17-ամյա դարպասապահ Ռամոն Իսմայել Կորոնելը մահացել է 11 մետրանոցը հետ մղելուլուց հետո: Այս մասին հաղորդում է Vanguardia Soccer-ը:

Նշվում է, որ դարպասապահը փրկել է իր իր թիմին գոլից, տոնել այն և ընկել խոտադաշտի վրա: Երիտասարդ ֆուտբոլիստը ուժեղ ցավ է ստացել կրծքավանդակի շրջանում, որից և մահացել է։

Խաղի ժամանակ շտապօգնության մեքենա չի եղել, և ֆուտբոլիստին հիվանդանոց են տեղափոխել երկրպագուներից մեկի մեքենայով։

Ըստ նախնական տվյալների՝ ֆուտբոլիստի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել։ Դատախազությունն արդեն սկսել է միջադեպի հետաքննությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ