2018թ. ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ. Սվիտալսկի

Հրապարակող՝

53082632_1069922799861896_4785094459714961408_n

Ամենադիտվածներ

Այս տարի ԵՄ և ՀՀ-ի միջև նախատեսվում են պաշտոնական և աշխատանքային մակարդակներում շատ ինտենսիվ հարաբերություններ, նաև քննարկումներ SEPA-ի շրջանակում դինամիկ երկխոսություն:

Այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նրա խոսքով` 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ:

«Այն, որ որևէ բողոքարկում չեղավ, արդեն իսկ վկայում է այն մասին, որ բարձր մակարդակում տեղի ունեցավ ընտրությունը: Ճիշտ է, կային որոշ խնդիրներ, այդ ուղղությամբ աշխատանքը պետք է շարունակել, բայց կառավարության ծրագրից ես հասկանում եմ, որ ՀՀ-ն հստակ մտադրություն ունի արդիականացնել և բարելավել իր Ընտրական օրենսգիրքը, և մենք կաջակցենք Հայաստանին այս հարցում»,- ասել է Սվիտալսկին:

Նրա խոսքով` ՀՀ-ում կա մի կառավարություն, որն ունի շատ ուժեղ աջակցություն ԱԺ-ում, նաև կա մի ծրագիր, որով հնարավորություն է տրվում ԵՄ-ի հետ ավելի արդյունավետ աշխատել:

Ամենաթարմ