Պատմության մեջ այս օրը 1918թ. օգոստոսի 1-ին Հայաստանի Առաջին Հանրապետության կյանքում տեղի ունեցավ կարևորագույն իրադարձություններից մեկը: Երևանի քաղաքային ակումբում բացվեց մեր առաջին խոհրդարանի առաջին նիստը: Բացման ճառը իրականացրեց Ավետիք Սահակյանը:
Քաղաքացինե՛ր, պատգամավորներ Հայաստանի խորհրդի:
Գերագույն Հայոց ազգային խորհրդի կողմից ես պատիվ ունեմ այսօր բաց անել անդրանիկ նիստը Հայաստանի խորհրդի և հայտարարել, որ այսուհետև սա՛ է միակ լիազոր մարմինը՝ ամփոփող իր մեջ Հայաստանի Հանրապետության պետական իշխանությունը:
Այս օրը կդառնա մեզ համար պատմական և կբանա մի նոր լուսավոր դարաշրջան մեր երիտասարդ պետության կյանքում, ինքնուրույն քաղաքական և տնտեսական զարգացման……
Հեղինակ Դավիթ Ֆիդանյան
https://www.facebook.com/david.fidanyan/posts/2418291581553435