Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի պաշտոնական էջից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 առողջացած և 3 մահվան դեպք:
Ըստ աղբյուրի՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում: