fbpx
Մշակույթ

1Dram թիմը նոր կյանք է փորձում հաղորդել «Թմբկաբերդի առումը» պոեմին

Այս տարի հայ ժողովուրդը մեծ շուքով տոնում է Ամենայն հայոց բանաստեղծ՝ Հովաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանը: Դեռ տարիներ առաջ՝ մեծ բանաստեղծի  հոբելյանի օրը, Հայաստանի գրողների միության կողմից հայտարարվեց «Գիրք նվիրելու օր»: Տարբեր վայրերում ՝ նախադպրոցական հաստատություններից մինջև բարձրագույն հաստատություններ, կազմակերպվել են մեծ բանաստեղծին նվիրված միջոցառումներ:

Միջոցառումներին անմասն չի մնացել  նաև 1Dram թիմը: Թիմը՝ կարևորելով բանաստեղծի գրչին պատկանող գործերը, և հասկանալով դրանց մեծարժեքությունը,  նորովի մոտեցում ցուցաբերելով ՝ նոր կյանք է փորձում հաղորդել «Թմբկաբերդի առումը» պոեմին:

«Թմբկաբերդի առումը»  պոեմը Թումանյանը գրել է 1902 թվականին: Հեղինակի կենդանության ժամանակ պոեմը տպագրվել է վեց անգամ: Պոեմում բանաստեղծը կարևորում է մարդու հարցը  (մարդու հարցը կարևոր էր նրա համար իր բոլոր գործերում), լավ ու բարի գործեր կատարելու գաղափարը: Հովհաննես Թումանյանը պոեմը գրելուց առաջ՝ 1901-ին, տեսել է Թմուկ բերդի ավերակները, դիտել է դիմացի Գյումուրդա գյուղից և իրական տպավորություններով հարստացրել իր ներշնչանքը։

1Dram թիմը, չշեղվելով բուն նյութից, հավատարիմ մնալով պոեմի ամբողջականությանը,  պատրաստում են տպագրության ներկայացնել «Թմբկաբերդի առումը»  պոեմը  կոմիքսների ձևով:

1Dram թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որն էլ ներկայացնում ենք ստորև.

«Պատկերապատումների՝ նույն ինքը կոմիքսների ստեղծման գաղափարը և ժրաջան գործն այսօր ծնունդ են տվել Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի մոտիվներով այս յուրօրիանակ աշխատանքին: Ստեղծագոչծական թիմի մոտ միտքը ծագել էր դեռ տարիներ առաջ, և հստակ էր, որ երկար ու բարդ աշխատանք է սպասվում:

«Թմբկաբերդի առումը» այն ստեղծագործությունն էր, որ կարելի էր ու հնարավոր էր մատուցել պատկերապատումների տեսքով: Կոմիքսը կամ, այլ կերպ ասած, գրաֆիկական պատմվածքն այսօր արդի մշակույթի յուրահատուկ ձևաչափ է, առանձնահատուկ շփում ընթերցողի և հեղինակի հետ: Վերջիններս լրացնում են այն բացով, որը առաջացել է գրքերի նկատմամբ հետաքրքության նվազմամբ: Պատկերները ավելի ճշգրիտ են փոխանցում սյուժեի տրամադրությունը, երանգները և բովանդակությունը:

Գիրքը, որը հնարավոր կլինի տպագրել ձեր նվիրատվության միջոցով, նախատեսված է 12+ տարիքային խմբի համար: Նախաձեռնությանը $20 և ավել գումարով աջակցողները կստանան գիրքը որպես նվեր, ինչպես նաև շնորհանդեսի հրավեր։ Տպագրությունը նախատեսվում է իրականացնել Դեկտեմբեր ամսվա ավարտին: Գիրքը և հրավիրատոմսը ստանալու համար խնդրում ենք ձեր կոնտակտային տվյալներն ուղարկել մեր էլ. հասցեով` info1dram@gmail.com»:

Նշենք նաև, որ Թումանյան 40-ն հասցեում՝ The Club-ում տեղի կունենա «Թմբկաբերդի առումը» կոմիքսաշարի կերպարների ցուցադրումը, նոյեմբերի 30-ին, ժամը՝ 16:00-ին: Որտեղ ներկա են գտնվելու ոչ միայն նախաձեռնության կազմակերպիչները, այլ նաև կոմիքսաշարի նկարազարդողը՝ Քրիստինե Ավանյանը: Դուք կարող եք նպաստել և մասնակից դառնալ նորի ստեղծմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ