Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցն ու Պետական սահմանապահ ծառայության ծառայողը Կովսականում (Զանգելան) պայթել են ականի վրա։
Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։
Նշվում է, որ տուժածներն են 1972 թվականի ծնված Վագիֆ Բաբաևն ու 1999 թվականի ծնված Ռենատ Աղաբաբաևը։
Ըստ աղբյուրի՝ նրանք հոսպիտալացվել են։ Բաբաևի վիճակը ծայրահեղ ծանր է։
