Sputnik Ադրբեջան

  • ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

    ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան

    Նախօրեին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի ղեկավարած պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, այնհուհետև արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նշել է, որ այցի նպատակը համաձայնեցված հարցերի կատարման ապահովումն է: Տոյվո Կլաարը տեղեկացրել է, այս շաբաթվա երկրորդ կեսին կայցելի Երևան։

  • 2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    2 ադրբեջանցի Կովսականում պայթել են ականի վրա

    Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցն ու Պետական սահմանապահ ծառայության ծառայողը Կովսականում (Զանգելան) պայթել են ականի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ադրբեջանական ծառայությունը։ Նշվում է, որ տուժածներն են 1972 թվականի ծնված Վագիֆ Բաբաևն ու 1999 թվականի ծնված Ռենատ Աղաբաբաևը։ Ըստ աղբյուրի՝ նրանք հոսպիտալացվել են։ Բաբաևի վիճակը ծայրահեղ ծանր է։