Նոր շչակներ են տեղադրվել Արարատի մարզի Նորաշեն և Նոր Կյուրին համայնքներում, որոնք պետք է վաղը՝ նոյեմբերի 18-ին, փորձարկվեն փրկարարների կողմից։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
Նշվում է, որ նորաշենում փորձարկումն անցկացվելու է 11:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Նոր Կյուրինում՝ 14:00-ից 15:00-ն ընկած հատվածում։
Նախարարությունից բնակիչներին խնդրում են չանհանգստանալ։