fbpx
Քաղաքականություն

Արդեն 2 օր է, ինչ Ալիևի ու նրա կլոնների շեշտադրումները փոխվել են․ Տեր-Աբրահամյան

Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ի դեպ, էս երկու օր է, ինչ Արծրունի ասած Իլյուշի ու նրա կլոնների շեշտադրումներն ակնայտորեն փոխվել են:

Դեռ հոկտեմբերի 2-ին Ալ Ջազիրային ասում էր փաստացի՝ Նիկոլի հետ ոչ մի բանակցություն:

Դրանով սահմանում էր պատերազմի քաղաքական նպատակը՝ իշխանափոխություն Հայաստանում:
Եվ երկրորդ՝ ռազմական նպատակը՝ ամբողջ Ղարաբաղի «ազատագրում»:

Հոկտեմբերի 4-ից սկսած «Իլյուշը» փոխեց խոսքը:

Հիմա ինքն ասում է, որ պատրաստ է բանակցել նաև Նիկոլի հետ, բայց, եթե հայերը դուրս բերեն զորքերը ազատագրված տարածքներից և այլ լյա-լյաներ: Իհարկե, պարզ է, որ նաև բլեֆ է, որովհետև, եթե զորքերը դուրս բերվեն, էլ մեր հետ բանակցելու իմաստն էլ կկորի:

Ոչ միայն անձամ Ալիևը, այլև դատելով իրենց տված լուրերից, բոլոր պաշտոնյաները, նաև հոդվածագրերը՝ առիթ-անառիթ, ամեն բանից խոսելուց հետո, ավելացնում են, որ իրենք պատարստ են բանակցությունների, եթե Հայաստանը պետք է դուրս բերի զորքերը «օկուպացված տարածքներից»:

Սա շատ կարևոր նրբություն է:

Այսինքն՝ արդեն ոչ թե ադրբեջանական «քաջարի» բանակը պետք է «ազատագրի», այլ Հայաստանը պետք է «ազատի»:

Այլ կերպ ասած՝ նորից մնացել են հայերի հույսին:

Նշանակում է՝ վերաձևակերպվել են և քաղաքական, և ռազմական նպատակները:

Քաղաքական՝ այլևս խնդիր չի դրվում Հայաստանում «իշխանափոխության» և փաստորեն՝ հեղափոխության արդյունքների վերանայման:

Ռազմական՝ այլևս չկա նախկին վստահությունը, որ սեփական ռազմական ջանքով հնարավոր է «օկուպացված տարածքների» «ազատագրումը»:

Այս ամենը գոնե այս փուլում:

Իհարկե, սա դեռ շատ նախնական է, և չի նշանակում, որ Ադրբեջանը «կոտրվել է»:

Բայց նշանակում է, որ արդեն փորձում է նահանջել մաքսիմալիստական, բացարձակ դիրքերից, խուսանավում է, և պարզունակ բլեֆ անում:

Միաժամանակ իհարկե, շարունակվելու են նաև ռազմական փորձերը: Դրանց մեջ կլինեն նաև ուժեղ հարվածների փորձեր: Բայց այս պահին գոնե հարձակումներն արդեն ոչ թե ողջ ճակատով են, այլ առանձին ուղղություններով, ինչպես, կարծես թե վկայում են ճակատային «սվոդկաները»:

Մեզ մնում է դիմանալ, ավելի կենտրոնանալ, կողքից ստեղծվող ախմախ թեմաներին ուշադրություն չդարձնել ու հասկանալ՝ մեր բախտը վճռվում է միայն ու միայն համազգային միասնական ջանքով՝ ուղղված ռազմաճակատին:

Դիմադրում ենք, պաշտպանվում ենք, պատրաստվում ենք հակահարվածի»:

https://www.facebook.com/ustahrant/posts/10224003821307607?__cft__%5B0%5D=AZWNnDXLcbRI4-EqN0j9cP4lvuWR0tD9yEBjuhIpqNAOF_kYOREdVDRxfmHJm_7SGYNQOjxR0813q0ky-VjcAU6jDmClgWZzQT2uggjOPRusLpupDLexGRpgMroqq3JBCRA&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ