Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունվարի 25-ից 26-ն աշխատանաքային այցով լինելու է Լյուքսեմբուրքի Մեծ Դքսությունում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։
Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսված է Միրզոյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի վարչապետի, պատգամավորների պալատի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
Ըստ աղբյուրի՝ Միրզոյանն այցելելու է նաև Լյուքսեմբուրգի համալսարան։