Բուլղարիայում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության երկրորդ օրը հայ երկու ըմբիշ դուրս է եկել կիսաեզրափակիչ: 51 կգ քաշային Գասպար Տերտերյանը 1/8 եզրափակչում 9-0 հաշվով հաղթել էր իտալացի Սալվատորե Մատերիային, իսկ 1/4 եզրափակչում 4-1 հաշվով առավելության էր հասել ռումինացի Կոնստանտին Լունգուի նկատմամբ: 71 կգ քաշային Արման Մելքոնյանն էլ հարոդաբար հաղթել է ռուսաստանցի Ռամազան Առապխանովին և ռումինացի Նիկոլա Իգնատեսկուին և նույնպես դուրս է եկել կիսաեզրափակիչ:
2 հայ ըմբիշ դուրս է եկել Մ18 ԵԱ կիսաեզրափակիչ
By
Posted on