20 քմ. տարածք ունեցող խանութում թույլ չի տրվելու երկու հոգուց ավելի մարդու մուտքը

Հրապարակող՝

5 ընկերության թթվասերում բուսական յուղ են գտել

ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ եթե նախկինում առևտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առևտրի իրականացման վայրերը։։

Սիմոնյանի նշեց, որ 20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ թույլ չի տրվելու երկու հոգուց ավելի մարդկանց մուտք գործելը և եթե ապահովեն այս հավելվածներով սահմանված կանոները, ապա տնտեսվարողների գործունեության մեջ ոչ մի սահմանափակում չի լինի:

«Սահմանափակված կմնան գործունեության որոշ տեսակներ, մասնավորապես՝ հյուրանոցային և բնակատեղերի տրամադրման ծառայությունները: Բացառություն կլինեն այդ գործունեության տեսակից այն հյուրանոցային ծառայությունները, որոնք կիրականացնեն հյուրերի հաշվառման ռեգիստր: Այդ նախապայմանով վերջիններիս գործունեությունը սահմանափակված չի լինի»,- նշեց փոխնախարարը։

Ամենաթարմ