Վարոս Սիմոնյան
Գործարարների հետ քննարկվել են Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության հարցերը
Սեպտեմբերի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կազմակերպվել է հանդիպում Հայաստանի Հանրապետության գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի անդամ, տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկաների գործունեության, տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտների, Էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Հանդիպման հիմնական նպատակն…
Քննարկվել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Ռուսաստանի արտահանման կենտրոնի արտահանման գործունեության կարգավորման բարելավման գծով գործադիր տնօրեն Ռաֆայել Աբրահամյանը տեսակապով քննարկել են հայ–ռուսական առևտրատնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Քննարկմանը մասնակցել են Ռուսաստանի արտահանման կենտրոնի պատասխանատու աշխատակիցները, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ներդրումների աջակցման կենտրոնի պաշտոնատար անձինք։ Ռուսաստանի արտահանման կենտրոնի փոխգործակցության առաջարկի համատեքստում կողմերը քննարկել են Ռուսաստանի արտահանման…
Դիմակ ու ձեռնոց չկրողներին արգելվելու է օգտվել հանրային տրանսպորտից
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց հանրային տրանսպորտից մայիսի 18-ից օգտվելու կանոնների և արգելքների մասին։ Նա նշեց, որ հանրային տրանսպորտի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ միջոցներ, որոնցով պետք է ախտահանել ձեռքերը մուտքից առաջ։ Վարոսյանի խոսքով՝ հանրային տրանսպորտում պարտադիր է կրել անհատական պաշտպանիչ միջոցներ՝ դիմակներ և ձեռնոցներ, իսկ այն անձինք, ովքեր…
20 քմ. տարածք ունեցող խանութում թույլ չի տրվելու երկու հոգուց ավելի մարդու մուտքը
ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հայտնեց, որ եթե նախկինում առևտրի իրականացման վայրերում թույլատրվում էր աշխատանքը միայն պարենային խանութների, դեղատների և գյուղատնտեսական արտադրանքի շուկայի մասով, ապա մայիսի 18-ից բաց կլինեն բոլոր առևտրի իրականացման վայրերը։։ Սիմոնյանի նշեց, որ 20 քառակուսի մետր տարածք ունեցող խանութ թույլ չի տրվելու երկու…
Տեղաշարժի թերթիկները կհանվեն, կբացվեն սրճարանները․ սահմանափակումների նոր փաթեթը
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը խոսեց սահմանափակումների նոր փաթեթի մասին, որոնց կիրառվելու են մայիսի 4-ին։ «Մասնավորապես հանվելու են ազատ տեղաշարժի սահմանափակումները, այսինքն՝ բոլոր քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք կունենան ազատ տեղաշարժվել: Միևնույն ժամանակ պահպանվելու է հանրային տրանսպորտի արգելքը: Այն մնում է այն պատճառով, քանի որ կան որոշակի ռիսկային մոտեցումներ՝ համավարակի տարածման…
Էկոնոմիկայի և առողջապահության փոխնախարարների մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի և Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը։ Թեման տնտեսական սահմանափակումների փոփոխություններն ու սանիտարահամաճարակային նոր կանոններն են։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալների մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
Կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունենում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանի և Ավագ Ավանեսյանի մամուլի ասուլիսը: Թեմա` միջազգային համագործակցություն, տնտեսական գործունեության տեսակներ: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/562572201032170/
Եվրահանձնաժողովը 2019թ․ Հայաստանին է տրամադրել 39 միլիոնով ավել գումար
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. հիմնականական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Վարոս Սիմոնյանը: 2019 թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 65 միլիոն…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը (ՈւՂԻՂ ԵԹԵՐ)
«Այսօր` ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը: Թեմա՝ արտաքին տնտեսական գործունեության սահմանափակումների և բեռնաշրջանառության վերաբերյալ թարմացում: Կառավարությունում հավատարմագրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են մասնակցել մամուլի ասուլիսներին, սակայն հնարավորություն կունենան նաև իրենց հարցերը ֆեյսբուքյան նամակի միջոցով ուղղել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջին՝ նամակում պարտադիր նշելով…
Քննարկվել են հայ-ճապոնական տնտեսական փոխգործակցության զարգացման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են այս տարվա մարտին Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդական Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան նախատեսվող այցի հետ կապված օրակարգային և կազմակերպչական հարցեր։ Էիչի Հասեգավայի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն է քննարկել հայ-ճապոնական արդյունավետ տնտեսական համագործակցության և…
Համաշխարհային բանկի ծրագրի պատասխանատուների հետ քննարկվել է փոխգործակցության ընթացքը
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Նաիրա Մարգարյանը նախարարությունում հանդիպում են ունեցել Համաշխարհային Բանկի (ՀԲ) «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի պատասխանատուներ Յերալի Բեկսուլթանի և Կարեն Գրիգորյանի, ինչպես նաև ծրագրի համակարգող Գեորգի Խաչատրյանի հետ։ Վարոս Սիմոնյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացումները, նախարարությունում ընթացող գործընթացները և ներկայիս գերակայությունները: Կողմերը քննարկել են ՀԲ «Առևտրի զարգացում…
Եվրասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը նոր թափ կստանա
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի նախագահի տեղակալ Օլգա Կոմարովային։ Հանդիպմանը մասնակցել են ԵԱԶԲ կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևը, բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Ավետիս Հովհաննիսյանը, նախարարության Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ…
Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալին
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, հավատարմագրման ազգային մարմնի ղեկավար Ալեքսեյ Խերսոնցևի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի տնօրեն Անի Օբոսյանը, «Ռոսստանդարտ» տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության ղեկավար Ալեքսեյ Աբրամովը, ՌԴ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներ։ Քննարկվել են երկու երկրներում որակի ենթակառուցվածքների, մասնավորապես՝…
Եվրասիական զարգացման բանկը նպատակ ունի ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կառավարման խորհրդի անդամ, ակտիվների և պարտավորությունների գործադիր տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոևին և բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Արմեն Մելկիկյանին։ Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարարի խոհրդական Ավետիս Հովհաննիսյանը և Եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետ Նաիրա Կարապետյանը։ Դմիտրի Լադիկով-Ռոևը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար…














