2008-ին հրազենային վիրավորում ստացած քաղաքացին դիմում է Նիկոլ Փաշինյանին

Հրապարակող՝

e4edc9a37220d9ef0ba4aaa173ae4849

Ամենադիտվածներ

Ադրանիկ Հարությունյանը, ով 2008 թվականին Երևան քաղաքում  տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցից դեմքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում  Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նրա դիմումում մասնավորապես ասված է․

«Հարգելի՛ պարոն Փաշինյան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, 2008 թվականի փետրվար ամսին կեղծված ընտրություններից հետո ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության համար մեր հարյուր հազարավոր քաղաքացիների հետ միասին դուրս եմ եկել փողոց և մասնակցել բոլոր միջոցառումներին, հավաքներին: Երևան քաղաքում 01.03.2008թ. տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցից դեմքիս շրջանում ստացել եմ հրազենային վիրավորում, որի կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Գրիգորյանի 07.03.2008թ. որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետ Ա.Գևորգյանի կողմից 12.03.2008թ. տրված թիվ 423 եզրակացության համաձայն՝ 01.03.2008թ. առողջությանս պատճառվել է միջին ծանրության վնաս:
Նշվածից շուրջ 10 տարի հետո՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդավարական և թավշյա հեղափոխության արդյունքում նոր թափ և ընթացք ստացավ «Մարտի 1»-ի գործը, որի արդյունքում եղան աղմկահարույց բացահայտումներ և ձեռբակալություններ:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ Վ.Կալաչյանի 20.03.2018թ. որոշմամբ «Մարտի 1»-ի գործով ճանաչվել եմ տուժող, որից հետո վստահ լինելով, որ 2008 թվականին իրականացված փորձաքննությունը կատարվել է թերություններով, հաշվի չեն առնվել ինձ պատճառված մի շարք մարմնական վնասվածքներ, մասնավորապես դեմքիս շրջանում ստացաշս այնպիսի վնասվածները, որի արդյունքում կորցրել եմ մի աչքիս տեսողությունը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ մեր հազարավոր քաղաքացիներ այդ ժամանակահատվածում խոշտանգվում էին ոստիկանության ծառայողների կողմից, սակայն կատարված դատաբժշկական փորձաքննություններով չէր հաստատվում ստացված մարմնական վնասվածքների իրական աստիճանը, միջնորդություն եմ ներկայացրել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով նշանակել կրկնակի փորձաքննություն, որպիսի միջնորդությունը քննիչի որոշմամբ մերժվել է, սակայն բողոք եմ ներկայացրել տվյալ քրեական գործի նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնող դատախազին, որը բավարարել է բողոքս, ինչի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննչական վարչության պետի տեղակալ Հր.Մուշեղյանի 04.12.2019թ. որոշմամբ նշանակվել է կրկնակի փորձաքննություն: ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի 07.02.2020թ. թիվ 628/լ փորձաքննության համաձայն՝ քաղաքացի Անդրանիկ Հարությունյանի մարմնական վնասվածքները՝ գլխուղեղի ցնցման, ձախ ստորին կոպի շրջանի սալջարդ վերքի, ներկայիս՝ սպիի, ձախ այտոսկրի, վերին ծնոտոսկրի բաց կոտրվածքների, ձախ ստորին կոպի շրջանի արյունահավաքի, ձախ վերին կոպի շրջանի արյունազեղման, ձախ աչքի կոնտուզիայի, տրավմատիկ կատարակտայի, խորիոիդեայի հետվնասվածքային պատռվածքի, ցանցաթաղանքի կենտրոնական հարթ շերտազատման ձևով, չի բացառվում պատճառվեին նշված ժամկետում և հանգամանքներում, որոնք պատճառել են առողջությանը ծանր վնաս՝ նկատի ունենալով օրգանի ֆունկցիայի կորուստը:
Այսպիսով, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի 07.02.2020թ. թիվ 628/լ փորձաքննության համաձայն՝ 01.03.2008թ. Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացել եմ ծանր մարմնական վնասվածք:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 08.08.2019թ. թիվ 990-Ն որոշման դրույթներով, սույն թվականի 23.03.2020թ. դիմում եմ ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության՝ խնդրելով տրամադրել ինձ հասանելիք պետական աջակցությունը՝ պայմանավորված 01.03.2008թ. Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացածս ծանր մարմնական վնասվածքով, սակայն ՀՀ արդարադատության նախարարի 22.04.2020թ. թիվ 46-Ա որոշմամբ, ըստ էության, պատշաճ չի ուսումնասիրվել իմ կողմից դիմումով հայտնված տեղեկությունները, դրն կից ներկայացված փաստաթղթերը, որի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարը եկել է թերի եզրահանգման: Մասնավորապես, ինչպես արդեն վերը նշվեց, ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի 07.02.2020թ. թիվ 628/լ փորձաքննության համաձայն՝ 01.03.2008թ. Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացել եմ ծանր մարմնական վնասվածք, սակայն ՀՀ արադարադատության նախարարը նշված որոշման եզրափակիչ մասում նշել է. Բառացի մեջբերում. «Ներկայացված դիմումը բավարարել և Անդրանիկ Իշխանի Հարությունյանին՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ առողջությանը միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված՝ տրամադրել աջակցություն (…)»:

Հարգելի պարոն Փաշինյան, ցանկանում եմ հայտնել, որ ՀՀ արդարադատության նախարարը, քննելով իմ կողմից ներկայացված դիմումը, այն բավարարելու մասով եկել է ճիշտ եզրահանգման (ինչպես նշեցի, ներկայացրել էի ծանր մարմնական վնասվածքի կապակցությամբ փոխհատուցում ստանալու վերաբերյալ դիմում), սակայն տրամադրվող սոցիալական աջակցության չափի մասով սխալ է եզրահանգել, քանի որ ՀՀ առողջապահության նախարարության հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի 07.02.2020թ. թիվ 628/լ փորձաքննության համաձայն՝ 01.03.2008թ. Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում ստացել եմ ծանր մարմնական վնասվածք, իսկ ՀՀ արդարադատության նախարարն առաջնորդվել է 2008թ. կատարված փորձաքննության եզրակացությամբ և սխալմամբ որոշում է կայացրել աջակցությունը տրամադրել միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված:
Վերոգրյալ ամբողջի հաշվառմամբ՝ հայցում եմ Ձեր աջակցությունը ՀՀ արդարադատության նախարարության կողմից կատարված թերի վարչարարության արդյունքում իմ խախտված իրավունքները վերականգնելու և ծանր մարմնական վնասվածք ստացած լինելու հանգամանքով պայմանավորված տրամադրել ինձ հասանելիք աջակցությունը:

Հարգանքներով «Մարտի 1»-ի գործով տուժող Անդրանիկ Հարությունյան Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան»։

https://www.facebook.com/andranik.harutyunyan.963/posts/2940458776035459

Ամենաթարմ