ծանր վիճակ
Ռաջվիր Ջավանդան՝ ծանր վիճակում Հիմաչալի ողբերգական ավտովթարից հետո
Պանջաբի երգիչ և դերասան Ռաջվիր Ջավանդան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում՝ Հիմաչալում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո։ Նրա առողջության համար աղոթում են քաղաքական գործիչները, երկրպագուները և գործընկերները։
Քովիդով ծանր վիճակում գտնվողների 100 տոկոսը պատվաստված չէ․ ԱՆ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը տվյալներ է հրապարակել՝ կապված կորոնավիրուսով հիվանդների ու պատվաստումների միջև կապի հետ։ Նշվում է, որ քովիդի դրական թեստ ունեցողների 91.8 տոկոսը պատվաստված չէ։ Ինչպես նաև՝ պատվաստված չէ հոսպիտալացվածների 86,6 տոկոսը։ Իսկ ինչ վերաբերվում է ծանր վիճակում գտնվողներին, ապա այստեղ պատվաստված չէ հիվանդների 100 տոկոսը։
Սոլակ գյուղում ժայռից գլորված տղայի վիճակը ծայրահեղ ծանր է
Oգոստոսի 16-ին, ժամը 12։09-ին Մարզային ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից գլորվելով ընկել է ցած (մոտ 20 մ․): ԱԻՆ-ը դուրս է բերել տղային տեղանքից, որից հետո շտապօգնության մեքենայով տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Այս մասին հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը։…
Հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը․ նախարար
«Ազատության» Facebook-ի ասուլիսի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կորոնավիրուսային վարակով 470 պացիենտ այժմ ծանր վիճակում են, իսկ 116-ի վիճակը գնահատվում է որպես ծայրահեղ ծանր։ 35 հոգի միացված է թոքերի արհեստական օթափոսխության սարքերին։ Նախարարը նշել է, որ հունիսի 15-ի ժամը 3-ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացման կարիք ունեն 231 քաղաքացի․ նրանցից 89-ը սպասում են տանը,…
Ունենք 418 ծանր վիճակում գտնվող և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հունիսի 4-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցում նշել է, որ այս պահին ունենք 418 ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 81 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի. Դժբախտաբար ունենք նաև մահ՝ 33 տարեկան քաղաքացի, որն ունեցել է քրոնիկական հիվանդություններ, բարդացած անամնեզն է եղել մահվան պատճառը: «Մենք պետք է արձանագրենք, որ ոչ մեկը՝ անկախ տարիքից,…
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում այս պահին ազատ տեղ չկա
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը երեկ այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ Նախարարը հայտնել է, որ ունենք 45 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտ։ Նրա խոսքով՝ ևս 70 ծանր և ծայրահեղ ծանր պացիենտներ կան ԲԿ–ի այլ բաժիններում։ Արսեն Թորոսյանը բժիշկների հետ շրջել է ԲԿ–ի վերակենդանացման բաժանմունքում, հետաքրքրվեց, թե պացինտեների մոտ հիմնականում խրոնիկական ո՞ր հիվանդություններն են գերակշռում,…
Կորոնավիրուսով վարակված 454 պացիենտ ունի թոքաբորբ. Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Նախարարը ներկայացրել է, թե քանի պացիենտ կա ծանր և ծայրահեղ վիճակում։ «Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը. Թոքաբորբ ունեցող` 454 հոգի, Ծանր վիճակում` 63 հոգի, Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի, Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1214228888763374?__xts__[0]=68.ARDXrc5Yur0p07CfRenTEAV1epR5b9zsT55ACTBCq2u-xABdjDxUzseBZRUz38-yK_vDePPeEhvr6WFtuI3-imBKNPWE7eOaI2LTaJFEiN2udWz6NVeLO8Djlod-Qf2vbHYcpkOsOlejJlg4T44aLwBMwea-EJcMPUG9TP0E1SQTkw4a9e9QGWrNdY3BNXoq-HFyabTthJ-bpyER97O8Emts8IryTZ1xzF6tF0P9ozaVRluqDor-amhUpjdpshT88I8vIWl5Zn0UbiWIhnn8rZIDkDtq5fBq0vcc5p1V6pmHPGgH398nSg3zKybTV7nxPO9jnt-89JUa1SThMDcpyg&__tn__=-R
2008-ին հրազենային վիրավորում ստացած քաղաքացին դիմում է Նիկոլ Փաշինյանին
Ադրանիկ Հարությունյանը, ով 2008 թվականին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անհայտ անձի կողմից արձակված կրակոցից դեմքի շրջանում ստացել է հրազենային վիրավորում Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նրա դիմումում մասնավորապես ասված է․ «Հարգելի՛ պարոն Փաշինյան, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան, 2008 թվականի փետրվար ամսին կեղծված ընտրություններից հետո ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների պաշտպանության համար մեր…
Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով
Իրանում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը ներկայացրել է Իրանում կորոնավիրուսի՝ ապրիլի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ: «Իրանում կորոնավիրուսի ապրիլի 19-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ. Վարակակիրների թիվն ավելացել է 1.343-ով Ընդհանուր՝ 82.211 Մահացածների թիվն ավելացել է 87-ով Ընդհանուր՝ 5.118 Ծանր վիճակում է գտնվում 3.456 անձ Ապաքինվածների թիվն ավելացել է 1.036-ով Ընդհանուր՝…
Մշտադիտարկումների արդյունքում աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով․ ՀՄՏԿ
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ի էջում գրառում է կատարել․ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը մարտի 24-ից սկսած՝ շուրջ 260 կազմակերպությունում իրականացրել է մշտադիտարկումներ: Դրանց արդյունքում 38 կազմակերպության (ներառյալ մասնաճյուղերը) գործունեությունը 6 ժամով դադարեցվել է արձանագրված խախտումների պատճառով՝ աշխատողներն ապահովված չեն եղել դիմակներով ու ձեռնոցներով, աշխատողներին օրը երկու անգամ ջերմաչափում չի կատարվել, չեն ապահովվել ծորակից մշտական…
Ունենք մեկ ծայրահեղ ծանր պացիենտ․ Արսեն Թորոսյան(ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերով ցույց է տվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի բակը։ Նախարարը ցույց է տվել, թե ինչպես է կառուցվում ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլը։ Նա նշել է, որ այս պահին կա մեկ ծայրահեղ ծանր պացիենտ։











