Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ 2019 թվականի հունվարի 11-ից 17-ը Երևան քաղաքում ծնվել է 414 երեխա.
«Հարգելի համաքաղաքացիներ, աշխատանքային շաբաթը կրկին սկսենք բարի լուրով. 2019 թվականի հունվարի 11-ից 17-ը Երևան քաղաքում ծնվել է 414 երեխա՝ 199 տղա, 215 աղջիկ»։