fbpx
Էկո

2019 թվականին 100 մլն  մետր խորանարդ ջուր է տնտեսվել. Էրիկ Գրիգորյան

Այսօր տեղի ունեցած ՀՀ- ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրառմանն ուղղված խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատասխանել է ներկաների հարցերին:

Ներկանները հետաքրքրվեցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունները ինչպիսի՞ անդրադարձ կունենան ջրերի խնայողության և արդյունավետ օգտագործման վրա, եթե 2019 թվականի ընթացքում նախարարությունը ջրօգտագործման 34 թույտվության ժամկետ է երկարաձգել։ Նախարարը պատասախանեց, որ ջրային տնտեսման աշխատանքները շարունակվում են։

«2019 թվականին նախարարությունն սկսեց Արարատյան դաշտի արտեզյան  ինքնաշատրվանով լուծարվող հորերի կոնսերվացման լուծարման աշխատանքները, որի շնորհիվ տարեկան 1.8  մետր խորանարդ/վայրկյան ջուր տնտեսվեց և ևս 1.2-խորանարդ նվազեցվեց օգտագործողների մոտ: Տարեկան դա կազմում է 100 մլն խորանարդ մետր ջուր: Դա ավելին է, քան Երևանում օգտագործվող ջրի ծավալը ավելի քան մեկ միլիոն բնակչի կողմից»,- հավելեց նախարարը։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ