Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, գրանցվել է կորոնավիրուսի 312 674 դեպք, որոնցից 273 608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ:
Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ երեկ կատարվել է 13184 թեստավորում, որից արձանագրվել է 2045 նոր դեպք, ապաքինվել են ևս 1276-ը, գրանցվել է 50 մահվան դեպք։
Ըստ աղբյուրի՝ առայսօր կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է: Կատարվել է 2 133 721 թեստավորում: