Հասարակություն

Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանանվանակոչվի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ

Երևանի համար 22 հիմնական դպրոցը կանանվանակոչվի Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Գևորգ Արշակյանի անվամբ: Որոշման նախագիծն այսօր Երևանի ավագանու նիստի օրակարգային հարցերի թվում էր, որը ավագանու անդամների միաձայն կողմ քվերակությամբ հաստատվեց:

Գևորգ Արշավիրի Արշակյանը 44-օրյա պատերազմի լուրն ստանալուն պես՝ սեպտեմբերի 28-ին, ԵՊՀ-ում կազմել էր կամավորական ջոկատ և մեկնել Մատաղիս։ Նահանջից հետո երկու շաբաթ գտնվել Ալաշանում, հիվանդացել թոքաբորբով, տեղափոխվել Երևան, սակայն բուժվելուց հետո նորից վերադարձել Ալաշան:

Նոյեմբերի 5-ին, որպես վաշտի հրամանատարի տեղակալ, մասնակցել է Շուշիի պաշտպանական մարտերին, ստացել է երկու հրազենային վիրավորում, շարունակել է մարտը մինչև գիտակցության կորուստը, տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ